Աշխարհ

11.01.2017 22:26


Իր առաջին ասուլիսում Թրամփը խոսել է Պուտինի հետ «լեզու գտնելու» մասին (տեսանյութ)

Իր առաջին ասուլիսում Թրամփը խոսել է Պուտինի հետ «լեզու գտնելու» մասին (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին մամուլի ասուլիսով է հանդես եկել, որի ժամանակ հույս է հայտնել բարելավել հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թրամփը նշել է, որ Պուտինի հետ միասին կարող են պայքարել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ:

«Ռուսաստանը կարող է մեզ օգնել պայքարելու ԻՊ դեմ։ Եթե Պուտինը հավանություն է տալիս Թրամփին, ապա դա առավելություն է»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ նաև հավելելով, որ կարող է կոշտ քաղաքականություն վարել ՌԴ հետ:

«Ես չգիտեմ՝ կկարողանա՞մ արդյոք լեզու գտնել Պուտինի հետ, բայց հույս ունեմ»,-ասել է Թրամփը:

Ի դեպ, մեկ ժամ տևած ասուլիսի ժամանակ Թրամփը հրաժարվել է պատասխանել СNN-ի լրագրողի հարցին՝ ասելով․ «Դուք շատ վատ կազմակերպություն եք և կեղծ լուրեր եք հրապարակում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը