Աշխարհ

12.01.2017 10:05


Օբամայի վերջին թվիթը ռեկորդ է սահմանել հավանումների քանակով

Օբամայի վերջին թվիթը ռեկորդ է սահմանել հավանումների քանակով

ԱՄՆ հեռացող առաջնորդ Բարաք Օբաման իր վերջին գրառումն է արել «Twitter»–ում, որը ռեկորդ է սահմանել հավանումների ու տարածումների քանակով իր նախկին գրառումների մեջ։

«Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Իմ վերջին խնդրանքը նույնն է, ինչ առաջինը։ Խնդրում եմ ձեզ հավատալ ոչ թե փոփոխություններ անելու ի՛մ ունակություններին, այլ ձե՛ր»,–գրել է Օբաման։

Օբամայի «Twitter»–ի օգտահաշվին, որը հունվարի 20–ից անցնելու է ԱՄՆ նոր նախագահին, հետևում է 13 մլն մարդ։ Նրա վերջին գրառումը մոտ 700 հազ տարածում է ունեցել, իսկ հավանել է մոտ 1.5 մլն մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը