Աշխարհ

12.01.2017 10:37


Հրաձգային զենքից վիրավորել են Վրաստանի նախագահի փեսային (լրացված, տեսանյութ)

Հրաձգային զենքից վիրավորել են Վրաստանի նախագահի փեսային (լրացված, տեսանյութ)

Թբիլիսիում, ենթադրաբար, հրաձգային զենքից, վիրավորվել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսա Մինդիա Գոգոչուրին։ Այս մասին հայտնում է «Ռուսթավի–2»–ը։ Տղամարդուն բուժօգնություն է ցուցաբերվել։

Երկրի ՆԳՆ–ից արդեն հաստատել են այդ տեղեկատվությունը, սակայն այլ մանրամասներ չեն ներկայացրել։ Ներկայումս հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 118 և 236 հոդվածներով («Առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը», «Զենքի ապօրինի կրում»

***

«Ռուսթավի-2»-ի փոխանցմամբ՝ Հանրապետական հիվանդանոցում ավարտվել է վիրվավորված Մինդիա Գոգոչուրիի վիրահատությունը։

Հեռուստաընկերությունը հայտնել է, որ միջադեպի ժամանակ վիրավորվել է նաև նրա ընկերը, որին նույնպես հոսպիտալացրել են։

Բժիշկները տուժածների առողջական վիճակի մասին դեռևս մեկնաբանություններ չեն տվել:

Դեպքի վայրն արգելափակված է. այնտեղ քրեագետներ են աշխատում:

Մինդիա Գոգոչուրին Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուայի՝ առաջին ամուսնությունից ունեցած աղջկա ամուսինն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը