Աշխարհ

12.01.2017 19:55


Էմի Ադամսն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում (ֆոտոշարք)

Էմի Ադամսն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում (ֆոտոշարք)

Ամերիկացի դերասանուհի Էմի Ադամսն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։ Դերասանուհուն աջակցելու են եկել նրա ընկերները, ամուսինն ու դուստրը, ինչպես նաև ռեժիսոր Դենի Վիլնյովը և դերասան Ջերեմի Ռենները։ Ադամսի աստղը 2598-ն է դարձել ծառուղում։

Դերասանուհին հայտնի է «Խարդախություն ամերիկյան ձևով», «Ժամանում», «Գիշերվա քողի ներքո», «Բեթմենն՝ ընդդեմ Սուպերմենի», «Ջուլին և Ջուլյան», «Գիշերը թանգարանում–2», «Վարպետը», «Ինչպես ամուսնանալ 3 օրում» և այլ ֆիլմերից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը