Աշխարհ

12.01.2017 13:33


Քերրին այցելել է Թբիլիսի

Քերրին այցելել է Թբիլիսի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այսօր այցելել է Վրաստան։ Այդ երկրի ԱԳՆ–ից հայտնում են, որ «Շոթա Ռուսթավելի» օդանավակայանում Քերիին դիմավորել է փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիան։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։

«Վրաստանը ժողովրդավարության, քաղաքական և տնտեսական զարգացման ճանապարհին տպավորիչ արդյունքների է հասել։ Վրաստանը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը

Վրաստանի ԱԳՆ–ից նաև հայտնել են, որ արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն աշխատանքային այցով արտերկրում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը