Աշխարհ

12.01.2017 13:57


Սթիվի Ուանդերը սերենադ է երգել Միշել Օբամայի համար (լուսանկարներ, տեսանյութ)

Սթիվի Ուանդերը սերենադ է երգել Միշել Օբամայի համար (լուսանկարներ, տեսանյութ)

Ջիմմի Ֆելլոնի «The Tonight Show» հեռուստաշոուի ժամանակ ամերիկացի հայտնի երգիչ Սթիվի Ուանդերը սերենադ է երգել Միշել Օբամայի համար։ Կատարումը հուզել է ԱՄՆ առաջին տիկնոջը։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»-ը։

Ուանդերը հատուկ Միշելի համար փոխել է իր հայտնի երգերից մեկի բառերը.

«Միշե՛լ, իմ սե՛ր, սքանչելի ես՝ ինչպես ամռան օրը... Միշե՛լ, իմ սե՛ր, դու միակն ես, ումով մենք հիանում ենք: Մեզ համար դու միշտ էլ առաջին տիկին կմնաս»։

Միշել Օբաման պատմել է, որ երիտասարդ տարիքից եղել է Ուանդերի արվեստի երկրպագուն:

7or.am

In the hour-long episode, which was dedicated mostly to Mrs Obama, she spoke about how emotional it was for her family as they prepare to leave the White House after eight years

Այս խորագրի վերջին նյութերը