Աշխարհ

12.01.2017 21:50


Բելլա Հադիդը հանել է բաժանորդագրությունը Սելենա Գոմեսի «Instagram»–ի էջից (լուսանկարներ)

Բելլա Հադիդը հանել է բաժանորդագրությունը Սելենա Գոմեսի «Instagram»–ի էջից (լուսանկարներ)

Ավելի քան կես տարի էր, ինչ մոդել Բելլա Հադիդն ու երժիշտ «The Weeknd»–ը ռոմանտիկ հարաբերությունների մեջ էին։ Սակայն չեն հասցրել նրանք բաժանվել, երբ պապարացցիները «որսացել են» 26–ամյա երաժշտին հայտնի երգչուհի Սելենա Գոմեսի հետ. այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

Հունվարի 11–ին նորաթուխ զույգը դուրս է եկել Սանտա Մոնիկայում գտնվող «Giorgio Baldi» ռեստորանից, որտեղ էլ անցել էր նրանց ժամադրությունը։ Տաքսի սպասելիս Սելենան բացեիբաց գգվել է երաժշտին և համբուրել, ինչը պապարացցիները ևս արձանագրել են։

Բարկացած Բելլա Հադիդը, տեսնելով լուսանկարները, անմիջապես հանել է բաժանորդագրությունը Սելենա Գոմեսի «Instagram»–ի էջից։

Դրանից ընդամենը մեկ օր անց նորաձև լուսանկարիչ Մերթ Ալասը հրապարակել է Սելենայի անկեղծ լուսանկարը, որտեղ ինքը նույնպես երևում է՝ վերնագրելով այն «Գեղեցկուհին և հրեշը»։ Կադրում Սելենան գրեթե մերկ է. երևում է միայն ոսկեգույն սթրինգը։ Այնուհետև «սրտիկ» սմայլով նա նշել է լուսանկարի վրա երգիչ «The Weeknd»–ին՝ ենթադրելով, որ զույգի միջև ռոմանտիկ հարաբերությունները խորանում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը