Աշխարհ

12.01.2017 15:57


Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել և արձանագրել, որ ՌԴ–ի և Թուրքիայի միջնորդությամբ՝ Սիրիայի կառավարության ու չափավոր ընդդիմության միջև մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնություններն, ընդհանուր առմամբ, կատարվում են: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Նաև նշվել Է, որ պայմանավորվածություն Է ձեռք բերվել շարունակել Աստանայում միջսիրիական բանակցությունների նախապատրաստմանն ուղղված ակտիվ համատեղ ջանքերը։
Կողմերը քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր՝ այդ թվում լիամասշտաբ առևտրատնտեսական կապերի հետագա վերականգնման և առաջիկայում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստի անցկացման հարցերը՝ պետությունների ղեկավարների նախագահությամբ։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը