Աշխարհ

12.01.2017 22:50


Մխիթարյանի «կարիճ» գոլը լավագույնն է ճանաչվել դեկտեմբեր ամսվա ընթացքում (տեսանյութ)

Մխիթարյանի «կարիճ» գոլը լավագույնն է ճանաչվել դեկտեմբեր ամսվա ընթացքում (տեսանյութ)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարցման արդյունքում ընտրել են դեկտեմբեր ամսվա ընթացքում թիմի լավագույն գոլը: Այն դարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Սանդերլենդի» հետ խաղում խփած գոլը:

Երկրորդ և երրորդ տեղերում նույնպես նրա գոլերն են՝ ուկրաինական «Զարյայի» և Լոնդոնի «Տոտենհեմի» հետ խաղերում:

Ի դեպ, նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Uber» ընկերության հետ համատեղ գովազդային տեսահոլովակ է պատրաստել, որում տեղ է գտել նաև Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» դարպասին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը