Աշխարհ

13.01.2017 19:49


Հնդկաստանում բոլոր ուսուցիչներին ստիպել են սելֆիներ անել դպրոցականների հետ

Հնդկաստանում բոլոր ուսուցիչներին ստիպել են սելֆիներ անել դպրոցականների հետ

Հնդկաստանում դպրոցական դասերի սկզբում ուսուցիչները պետք է ընդհանուր լուսանկար անեն դասարանում ներկա գտնվող աշակերտների հետ։ Երկրի կրթության նախարարությունը նման միջոցառում է ձեռնարկել երեխաների հաճախելիությունը վերահսկելու նպատակով։ Այս մասին հաղորդում է «The Times of India»–ն։

Այսուհետև Հնդկաստանի պետական դպրոցներում ուսուցիչները դասերի սկզբում սելֆիներ կանեն բոլոր աշակերտների հետ։ Ստացված լուսանկարը՝ որպես աշակերտի ներկայության ապացույց ուղարկում են SARAL (ընդհանուր էլեկտրոնային բազա, որում հավաքված է բոլոր դպրոցների մասին տեղեկատվություն) ընդհանուր պետական տվյալների բազա։ «Դպրոցական սելֆիների» ստեղծման համար մշակված է հատուկ հավելված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը