Աշխարհ

13.01.2017 10:56


Հազարավոր ցուցարարներ սպառնում են խաթարել Թրամփի երդմնակալության արարողությունը

Հազարավոր ցուցարարներ սպառնում են խաթարել Թրամփի երդմնակալության արարողությունը

ԱՄՆ ակտիվիստները սպառնում են խափանել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Հազարավոր ցուցարարներ մտադիր են Վաշինգտոնում հունվարի 20-ին բողոքի ակցիա անցկացնել այդ նպատակով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ակտիվիստները փորձելու են արգելափակել այն անցակետերը, որոնք տանելու են դեպի միջոցառման անցկացման վայր։

«Մենք ցանկանում ենք տեսնել ընդվզում այս քաղաքում և ամբողջ երկրում»,- ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Հայտնի է, որ Թրամփի երդմնակալության օրը Վաշինգտոնում տարբեր ակցիաներ կազմակերպելու 27 նախաձեռնող խումբ է թույլտվություն ստացել, որը բավական մեծ թիվ է նախորդ արարողությունների համեմատ։

Ակնկալվում է, որ երդմնակալությանը կմասնակցի 800 հազար մարդ: Նրանց անվտանգությունն ապահովելու է 15 հազար ուժային:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը