Աշխարհ

13.01.2017 14:55


Մոսկվա-Ստամբուլ թռիչքն իրականացնող օդանավը հարկադրված վերադարձել է Վնուկովո

Մոսկվա-Ստամբուլ թռիչքն իրականացնող օդանավը հարկադրված վերադարձել է Վնուկովո

«Boeing 737» ինքնաթիռը, որը Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից ուղղություն էր վերցրել դեպի Ստամբուլ, պոչի հատվածով հպվել է թռիչքուղուն, սակայն հետո հաջողվել է հավաքել անհրաժեշտ բարձրություն և օդ բարձրանալ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

Այնուհանդերձ, օդանավի անձնակազմը որոշում է կայացրել ռիսկի չդիմել և հետ վերադառնալ։

Բարեհաջող վայրէջք կատարած օդանավի զննության ժամանակ ոչ մի անսարքություն չի հայտնաբերվել. նկատվել է միայն պոչի հատվածում գետնին քսվելու հետքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը