Աշխարհ

14.01.2017 10:25


Թրամփն ու Օբաման երդմնակալությունից առաջ թեյ կխմեն (տեսանյութ)

Թրամփն ու Օբաման երդմնակալությունից առաջ թեյ կխմեն (տեսանյութ)

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման փորձում է իր պաշտոնավարման վերջին օրերին սիրալիր լինել։ Նա երդմնակալությունից առաջ անգամ թեյի է հրավիրել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեսթը։

Ընդունելությունից հետո ապագա ու հեռացող նախագահները միասին Կապիտոլիում կգնան։ Այնտեղից Օբաման կմեկնի Վաշինգտոնի ռազմաօդային բազա, որտեղից վերջին ելույթով հանդես կգա զինվորականների առաջ։

Այնուհետև կնոջ հետ Օբաման կլինի թիվ մեկ օդանավում։ Թե ուր կգնան նրանք, հայտնի չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը