Աշխարհ

14.01.2017 10:10


Բեյրութ–Լոնդոն չվերթի ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել ծագած վիճաբանության պատճառով (տեսանյութ)

Բեյրութ–Լոնդոն չվերթի ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել ծագած վիճաբանության պատճառով (տեսանյութ)

Լիբանանական «Middle East Airlines» ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ստամբուլում 2 ուղևորների միջև ծագած վիճաբանության պատճառով։

Կոնֆլիկտը սկսվել է նրանից, որ ուղևորներից մեկը սկսել է հայհոյել բորտուղեկցորդուհուն, իսկ 2 ուղևոր պաշտպանել է օդանավի աշխատակցուհուն։ Տարեց կռվարարը սկսել է հրել հակառակորդին և բղավել, որ օդանավում բոլորին կսպանի։

Խառնաշփոթ ստեղծող անկարգապահներին ստիպված են եղել բաժանել ուղևորներն ու օդանավի աշխատակիցները։ Այս մասին հայտնում է «The Sun»–ը։

Միջադեպն իր բջջայինով նկարահանել է չվերթի ուղևորներից մեկը։ Տեղի ունեցածի պատճառով օդանավը ստիպված է եղել վայրէջք կատարել մոտակա օդանավակայաններից մեկում՝ Ստամբուլում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը