Աշխարհ

14.01.2017 12:35


Թայլանդում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է (տեսանյութ)

Թայլանդում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է (տեսանյութ)

Թայլանդի Սոնգքխլա շրջանում Երեխաների ազգային օրվա կապակցությամբ կազմակերպված ավիաշոուի ժամանակ «JAS 39 Gripen» կործանիչ է վթարվել. օդաչուն զոհվել է։ Այս մասին հայտնում է «ABC News»–ը։

ԶԼՄ–ի տվյալներով՝ օդաչուն անսպասելի գրոհի մանևր էր իրականացնում։ Ինքնաթիռը կործանվել է ներկաներից անվտանգ հեռավորությամբ։

Հաթյայ քաղաքի օդանավակայանը փակվել է կատարվածի պատճառով։

Երկրի ՊՆ–ն հետաքննում է «JAS 39 Gripen»–ի կործանման պատճառը։ Վարչապետը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը