Աշխարհ

14.01.2017 13:35


Ղրիմում ևս մի քանի С-400 կտեղակայեն

Ղրիմում ևս մի քանի С-400 կտեղակայեն

Ղրիմում ծրագրվում է ևս մի քանի С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրներ տեղակայել։ Այս մասին, «vesti.ru»–ի փոխանցմամբ, հաղորդել է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի ՀՕՊ և Ռազմաօդային ուժերի երկրորդ հրամանատարության ղեկավար Վիկտոր Սևոստյանովը։

Հիշեցնենք՝ С-400–ով հագեցած զենիթահրթիռային գունդը մարտական հերթապահություն է սկսել թերակղզում։ Բացի այդ, Թեոդոսիայի ՀՕՊ գունդը կշարունակի օգտագործել նաև С-300 համակարգեր։ Այդկերպ, Սևոստյանովի խոսքով, Ղրիմի ՀՕՊ ռազմական հնարավորությունները զգալիորեն կաճեն։

Նա հավելել է՝ С-400–ի շնորհիվ միաժամանակ կարելի է 300 օդային ու ցամաքային թիրախ խոցել։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը