Աշխարհ

15.01.2017 13:11


Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ են չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ են չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում ձյան տեսքով առատ տեղումների պատճառով 35 չվերթ է չեղարկվել, ևս 34-ը՝ հետաձգվել է։ Այս մասին հայտնում է Interfax-ը:

Առավել բարդ իրավիճակը Շերեմետևո օդանավակայանում է․ այնտեղ հետաձգվել է 27 և չեղարկվել 30 չվերթ: Դոմոդեդովո օդանավակայանում չեղարկվել է 5, հետաձգվել՝ 7 չվերթ:

Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայաններում չվերթների չեղարկումներ և հետաձգումներ չեն գրանցվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը