Աշխարհ

15.01.2017 20:26


Պեսկով․ «Որևէ բանակցություն չի ընթանում Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին»

Պեսկով․ «Որևէ բանակցություն չի ընթանում Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին»

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման մասին որևէ բանակցություն չի ընթանում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իսկ ավելի վաղ Թրամփի ներկայացուցիչ Շոն Սփայսերը հերքել էր The Sunday Times-ի տեղեկատվությունը, թե ԱՄՆ նախագահը մտադիր է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում հանդիպել Պուտինի հետ:

«Ճիշտ չէ, լուրերը 100 տոկոսով հավաստի չեն»,-իր Twitter-ում գրել է Սփայսերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը