Աշխարհ

16.01.2017 10:25


Քեյթ Միդլթոնը վերջապես ծանոթացել է արքայազն Հարրիի ընկերուհու հետ

Քեյթ Միդլթոնը վերջապես ծանոթացել է արքայազն Հարրիի ընկերուհու հետ

Օրերս արքայազն Հարրին վերաջպես ծանոթացրել է իր ընկերուհուն՝ դերասանուհի Մեգան Մարքլին, Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Քենսինգթոնյան պալատում։ Դերասանուհին ծանոթացել է նաև փոքրիկ արքայադուստր Շառլոտի հետ, սակայն արքայազն Ջորջին տեսնել չի հաջողվել, քանի որ 3–ամյա փորքրիկն այդ ընթացքում իր դայակի հետ պարապունքների է եղել։

Աղբյուրը հայտնել է «The sun»–ին, որ Քեյթն իսկապես ցանկանում էր հանդիպել Մարքլի հետ, և հավելել է, որ հանդիպումը հաջող է անցել։

Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը նույնպես հայտնել է, որ Մեգանը շատ երջանիկ է Հարրիի հարազատների հետ ծանոթանալու առթիվ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը