Կարծիք

16.01.2017 12:27


Առանց մարդու գործից հանելու ինչպե՞ս են գումար խնայելու

Առանց մարդու գործից հանելու ինչպե՞ս են գումար խնայելու

Կարապետյանն իր 100 օրն ամփոփելու համար նախատեսված զեկույցում՝ http://gov.am/u_files/file/documents/100days.pdf, էջ 82, նշում է, որ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի օպտիմալացման արդյունքում կրճատվել է 66 հաստիք, և 2017 թվականին պետական բյուջեում տնտեսումը կկազմի մոտ 141 միլիոն դրամ։

Նախ՝ ինչպես հասկանում եմ, Կառավարության որոշում չկա՝ կապված նախարարության կառուցվածքային փոփոխության հետ, կամ էլ եթե առանց կառուցվածքային փոփոխության են կատարել, ապա 66 հոգի ոնց որ չի կրճատվել վերոնշյալ նախարարությունից, ավելին՝ երևի ոչ ոք չի կրճատվել, բացի դրանից, եթե քաղծառայողներին կրճատեն հիմա, ապա դեռ 6 ամիս աշխատավարձ են տալու:

Լրագրողները կարո՞ղ են ճշտել նախարարությունից այդ 66 հոգու անունը, կամ էլ եթե զուտ հաստիք են կրճատել, առանց մարդու գործից հանելու, ապա ինչպե՞ս են գումար խնայելու, որպեսզի հասկանալի դառնա, թե Կարապետյանի ասած կրճատումներն արդյոք եղե՞լ են, թե՞ անիմաստ թիվ է կրակել:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը