Աշխարհ

16.01.2017 13:35


Էլթոն Ջոնն ու Մրայա Քերին երգել են «Դոմոդեդովոյի» համասեփականատիրոջ թոռնուհու հարսանիքին (լուսանկարներ)

Էլթոն Ջոնն ու Մրայա Քերին երգել են «Դոմոդեդովոյի» համասեփականատիրոջ թոռնուհու հարսանիքին (լուսանկարներ)

Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն ու ամերիկացի երգչուհի Մրայա Քերին երգել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի համասեփականատիրոջ թոռնուհու՝ 19–ամյա Իրինա Կոգանի հարսանիքին։ Այս մասին հայտնում է «Life.ru»–ն։

Հանդիսավոր արարողությունը կայացել է Լոնդոնում։ Պարբերականի տվյալներով՝ հրավիրված հյուրերի թվում են եղել նաև իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը, ռուս երգիչներ Ֆիլիպ կիրկորովը, Ստաս Միխայլովը, Իգոր Նիկոլաևը, Լև Լեշչենկոն, Աննա Նետրեբկոն և այլք։

Էլթոն Ջոնը 12 ստեղծագործություն է կատարել, Քերին մոտ 1 ժամ է երգել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը