Աշխարհ

16.01.2017 14:58


Թուրքիայում գրանցվել է գործազրկության ամենաբարձր ցուցանիշը 2010-ից ի վեր

Թուրքիայում գրանցվել է գործազրկության ամենաբարձր ցուցանիշը 2010-ից ի վեր

Թուրքիայում վերջին շրջանում նկատվող գործազրկության աճի միտումը շարունակվում է: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ Թուրքիայի վիճակագրական ծառայությանը հղումով։

Ըստ 2016-ի հոկտեմբերի համար հրապարակած տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գործազրկության մակարդակը բարձրացել է 1.3%-ով` հասնելով 11.8-ի: Համապատասխանաբար, գործազուրկների թիվն էլ ավելացել է 500.000-ով` հասնելով 3.647.000-ի:

Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` սա 2010-ի մարտից ի վեր գրանցված գործազրկության ամենաբարձր ցուցանիշն է:

Ըստ հրապարակված տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ չի փոխվել աշխատատեղերի քանակը` մնալով 46.2%-ի մակարդակում:

Գյուղատնտեսական ոլորտում աշխատողների թիվը նվազել է 168.000-ով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը