Աշխարհ

16.01.2017 17:10


Պարզվել է՝ Քարդաշյանին կողոպտողները թոշակառուներ են եղել

Պարզվել է՝ Քարդաշյանին կողոպտողները թոշակառուներ են եղել

2016–ի հոկտեմբերին փարիզյան հյուրանոցում հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կողոպտողները տարեց մարդիկ են եղել, որոնցից ամենափոքրը 54 տարեկան է եղել։ LCI–ի տվյալներով՝ հարձակման կազմակերպիչը 60-ամյա Աումար Աիթ Խեդաշն է եղել (Aomar Ait Khedache)՝ Ծեր Օմար մականունով։

Հանցագործը միլիոնատեր աստղի ժամանման մասին իմացել է բարմենից։ Նա սկսել է մանրակրկիտ կերպով նախապատրաստվել հարձակմանը՝ հավաքելով հրոսակախումբ։ Վերջինի կազմում են եղել 61-ամյա Դիդիե Դյուբրեքը (Didier Dubreucq)՝ Կապույտ աչքեր մականունով, 63-ամյա Յունիս Աբբասը և 72-ամյա Պիեր Բուիաները (Pierre Bouianer), ամենակրտսեր անդամը 54-ամյա Ֆրանսուա Դելապորտն է եղել (François Delaporte)։ Օմարը ներգրավել է նաև սեփական որդուն, որը վարորդի դեր է կատարել։ Հանցագործներին, սակայն, փորձը չի օգնել թաքնվել ոստիկանությունից։ Նրանց սկսել են որոնել հանցագործության վայրում թողած ԴՆԹ հետքի շնորհիվ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը