Աշխարհ

16.01.2017 17:30


Շթայնամյեր. «ՆԱՏՕ–ի մասին Թրամփի խոսքերը մտահոգել են դաշինքի ղեկավարությանը»

Շթայնամյեր. «ՆԱՏՕ–ի մասին Թրամփի խոսքերը մտահոգել են դաշինքի ղեկավարությանը»

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը Բրյուսելում ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը ՆԱՏՕ–ի հնացածության մասին մտահոգել են դաշինքի ղեկավարությանը։ Այս մասին հայտնում է «Spiegel»–ը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ–ի գլխավոր խնդիրներից մեկն էր համարել բարոյական հնացածությունը։ «Times»–ի և «Bild»–ի հետ զրույցում Թրամփը նշել էր, որ կազմակերպությունը չի զբաղվում ահաբեկչության խնդրով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը