Աշխարհ

17.01.2017 08:13


Ձերբակալվել է Ամանորի գիշերը Ստամբուլի գիշերային ակումբի վրա հարձակված ահաբեկիչը (տեսանյութ)

Ձերբակալվել է Ամանորի գիշերը Ստամբուլի գիշերային ակումբի վրա հարձակված ահաբեկիչը (տեսանյութ)

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ամանորի գիշերը Ստամբուլի Օրթաքյոյ շրջանում գտնվող «Ռեյնա» գիշերային ակումբի վրա հարձակում գործած ահաբեկչին։ Այս մասին հայտնում է «ntv»-ն։

Արմատներով Ուզբեկստանից Աբդուլգադիր Մաշարիպովը ձերբակալվել է Ստամբուլի Էսենյուրտ շրջանի բնակելի հատվածում իրականացված հատուկ գործողության ընթացքում։ Նա այնտեղ թաքնվում էր ծանոթի տանը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը կատարված ահաբեկչության զոհ էր դարձել 39 մարդ, որից 16-ը՝ օտարերկրացի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը