Աշխարհ

17.01.2017 10:10


Մերկելն արձագանքել է ԵՄ–ի փլուզման մասին Թրամփի ենթադրությանը

Մերկելն արձագանքել է ԵՄ–ի փլուզման մասին Թրամփի ենթադրությանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում կայացած մամլո ասուլիսին մեկնաբանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որում միլիարդատերը կանխագուշակել էր Եվրամիության փլուզումը։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։

«Կարծում եմ՝ եվրոպացիները Եվրոպայի ճակատագիրն իրենց ձեռքում են պահում»,–ասել է Մերկելը։

Թրամփը նաև հայտնել էր, որ բավականաչափ ծանոթ չէ Մերկելի հետ։ Ի պատասխան՝ կանցլերը նշել է.

«Ես անձամբ սպասում եմ ԱՄՆ նախագահի երդմնակալությանը։ Դրանից հետո, իհարկե, մենք նրա հետ կաշխատենք բոլոր մակարդակներում»,–ասել է կանցլերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը