Աշխարհ

17.01.2017 10:40


Փորձագետները Նեյմարին Ռոնալդուից մոտ 2 անգամ թանկ են գնահատել

Փորձագետները Նեյմարին Ռոնալդուից մոտ 2 անգամ թանկ են գնահատել

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Նեյմարը գլխավորել է ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող խաղացողների ցանկը, որը կազմել է Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES)։

CIES–ի տվյալներով՝ Նեյմարի տրանսֆերային արժեքը կազմում է 246,8 միլիոն եվրո. այս մասին հայտնում է «life.ru»-ն։

Քրիշտիանու Ռոնալոդուն անգամ չի անցել ամենաթանկ արժեք ունեցող ֆուտբոլիստների վեցնյակ։ Պորտուգալացուն գերազանցել են ոչ միայն Նեյմարը, այլ նաև Լիոնել Մեսսին («Բարսելոնա», 170,5 միլիոն), Պոլ Պոգբան, («Մանչեսթեր Յունայթեդ», 155,3 միլիոն), Անտուան Գրիզման («Ատլետիկո», 150,4 միլիոն), Լուիս Սուարես («Բարսելոնա», 145,2 միլիոն) և անգամ Հարրի Քեյնը («Տոտենհեմ», 139,2 միլիոն)։

Վարկանշային սանդղակի հեղինակներն իրենց հաշվարկներում հաշվի են առել դաշտում անցկացրած միջին ժամանակը, խփած գոլերը, տարիքը, գործող գործարքի ֆինանսական ցուցանիշը և պոտենցյալ գնորդների կողմից ցուցաբերած հետաքրքրությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը