Աշխարհ

17.01.2017 11:13


Այսօր Եվրախորհրդարանի նոր նախագահ կընտրվի

Այսօր Եվրախորհրդարանի նոր նախագահ կընտրվի

Ստրասբուրգում այսօր՝ հունվարի 17-ին, տեղի են ունենալու Եվրախորհրդարանի նոր նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

Նշվում է, որ այդ պաշտոնի հիմնական հավակնորդներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Անտոնիո Տայանին, սոցիալիստ Ջաննի Պիտելան և լիբերալ Գի Վերհոֆստադտը:

Եվրախորհրդարանի նոր ղեկավարն ընտրվելու է գաղտնի քվեարկությամբ։

Հիշեցնենք՝ Մարտին Շուլցը նոյեմբերին հայտարարել էր, որ հեռանում է ԵԽ ղեկավարի պաշտոնից Գերմանիայում 2017թ. ընտրություններում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում գլխավորելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը