Աշխարհ

17.01.2017 13:10


Օբամաների ընտանիքը խաղահրապարակ է նվիրաբերել Վաշինգտոնի մանկատներից մեկին (ֆոտոշարք)

Օբամաների ընտանիքը խաղահրապարակ է նվիրաբերել Վաշինգտոնի մանկատներից մեկին (ֆոտոշարք)

Հունվարի 16–ին ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման կնոջ՝ Միշել Օբամայի հետ այցելել է Վաշինգտոնի մանկատներից մեկը։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։ Նրանք միասին լավ ժամանակ են անցկացրել խաղահրապարակում, որն Օբամաները նվիրաբերել են մանկատնին։

Խաղահրապարակը տարիներ առաջ Օբաման կառուցել էր իր դուստրերի՝ Մալիայի և Սաշայի համար։

Օբաման ժպիտը դեմքին օրորել է երեխաներին ճոճանակների վրա, խաղացել նրանց հետ։ Միշել Օբամային էլ տեսել են երեխաների և վերջիններիս ծնողների հետ զրուցելիս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը