Աշխարհ

17.01.2017 13:50


61–ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ իր 36–ամյա սիրեցյալի հետ

61–ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ իր 36–ամյա սիրեցյալի հետ

Ինչպես երևում է, այս տարի Քարդաշյանների ընտանիքն ավելանալու է ևս մեկ անդամով։ Օրերս պարզ է դարձել, որ 61–ամյա Քրիս Ջենները հարթում է վերջին ձևականությունները, որպեսզի հնարավորություն ունենա օրինականացնելու հարաբերություններն իր 36–ամյա սիրեցյալ Քորի Գեմբլոմի հետ։ Այս մասին հայտնում է «Elle»—ն։

Ինսայդերների խոսքով՝ այժմ Քրիսը և իր փաստաբանները պատրաստում են ամուսնական պայմանագիրը, և հենց Քորին այն ստորագրի, նրանք անմիջապես կսկսեն պատրաստվել հարսանիքին։

Այն մոտավորապես կայանալու է գարնան սկզբին։ Բացի այդ, զույգին մոտ կանգնած աղբյուրները վստահեցրել են, ոչ Քրիսը վաղուց այդքան երջանիկ չի եղել և վերջապես իրեն պաշտպանված ու սիրված է զգում։

Քորի Գեմբլոմն առաջարկություն է արել Քրիս Ջեններին անցյալ տարվա սեպտեմբեր ամսվա կեսերին, որին նա սիրով տվել է իր համաձայնությունը։ Ընդհանուր առմամբ, զույգը արդեն 2 տարուց ավելի է, ինչ միասին է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը