Աշխարհ

17.01.2017 14:20


«Մենք քեզ հետ ենք, Գարո՛». Սերժ Թանկյան

«Մենք քեզ հետ ենք, Գարո՛». Սերժ Թանկյան

Հանրահայտ «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին աջակցող գրառում է արել.

«Գարո Փայլանն իրական հերոս է, քանի որ շատ վտանգավոր է ճշմարտության մասին խոսել մի հասարակությունում, որը կարող է բազմաթիվ պատասխան հարվածներ հասցնել: Ես նախորդ տարի նրան հանդիպելու պատիվ եմ ունեցել: Մենք քեզ հետ ենք, Գարո՛»։

Հիշեցնենք՝ Փայլանը հունվարի 13­-ին «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու պատճառով իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից խիստ արձագանքի էր արժանացել. նրան 3 նիստից հեռացնելու մասին որոշում էր կայացվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը