Աշխարհ

17.01.2017 16:40


Ղրղզստանում սուգ է. ավիավթարի բոլոր զոհերը նույնականացվել են (տեսանյութ)

Ղրղզստանում սուգ է. ավիավթարի բոլոր զոհերը նույնականացվել են (տեսանյութ)

Ղրղզստանում այսօր համազգային սուգ է։ Իջեցվել են բոլոր պետական դրոշները։ Նույնականացվել են նախօրեին Բիշքեկի մոտ տեղի ունեցած ավիավթարի բոլոր 38 զոհերը։ Հիվանդանոցներում 12 տուժած կա, այդ թվում՝ 6 երեխա։

Զոհվածներից 4–ը «Boeing 747» բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամ է, մնացածը՝ տեղաբնակներ, որոնց տների վրա ընկել է օդանավը։ Շարունակվում են բորտային ինքնագրիչների որոնումները, որոնք լույս կսփռեն կատարվածի վրա։

Հիշեցնենք՝ Հոնկոնգից Ստամբուլ մեկնող ինքնաթիռը Ղրղզստանի Մանաս օդանավակայանում վայրէջք կատարելու փորձի ժամանակ ընկել է բնակելի տների վրա։ Ավիավթարի հնարավոր պատճառներից է նշվում Բիշքեկի ուժեղ մառախուղը։

Մանրամասն՝ «vesti.ru»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը