Աշխարհ

18.01.2017 14:20


ԱՄՆ–ում լուսանկարել են «կենդանի» Էլվիս Փրեսլիին

ԱՄՆ–ում լուսանկարել են «կենդանի» Էլվիս Փրեսլիին

Ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի որոշ երկրպագուներ մինչ օրս չեն հավատում, որ իրենց կուռքը հեռացել է կյանքից։ Նրանք մշտապես ապացույցներ են փնտրում այն բանի, որ երաժիշտը բեմադրել է իր մահը՝ կյանքի մնացած օրերը հանգիստ անցկացնելու նպատակով։ Վերջերս երգչին, իբր, նկատել են և նույնիսկ լուսանկարել նրա 82-րդ տարեդարձի օրը։

Ամեն տարի Փրեսլիի երկրպագուները հավաքվում են Գրեյսլենդում՝ հարգելու իրենց կուռքի հիշատակը, որտեղ ռոքնռոլի արքան մահացել է։ Հենց այնտեղ էլ երկրպագուները «տեսել են» նրան։ Նրանք պնդում են, որ իրենց նկատած գեր ու ճերմակամորուս տղամարդն ինքը Փրեսլին է։ Այս մասին հայտնում է «Вести.Ru»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը