Աշխարհ

18.01.2017 15:05


Սպիտակ տունը Պուտինի՝ մարմնավաճառների մասին միտքը «հետաքրքիր փոխաբերություն» է անվանել (տեսանյութ)

Սպիտակ տունը Պուտինի՝ մարմնավաճառների մասին միտքը «հետաքրքիր փոխաբերություն» է անվանել (տեսանյութ)

Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեսթը «հետաքրքիր փոխաբերություն» է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանությունը ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի մասին կեղծ տեղեկություններ տարածողների վերաբերյալ։

Էռնեսթը նշել է, որ ԱՄՆ հետախուզությունը հիանալիորեն գուխ է հանում իր աշխատանքից, և առաջին անգամը չէ, որ տհաճ բաներ է ասում ՌԴ–ի մասին։ Այս մասին հայտնույմ է «Fox 10»–ը։

Պուտինը, Թրամփի մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար մեղադրելով ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ հայտարարել էր, որ դրա համար պատասխանատու անձինք մարմնավաճառներից էլ վատն են։

«Նա այս դեպքում հետաքրքիր փոխաբերություն է ընտրել։ ԱՄՆ հետախուզությունում աշխատող կանայք ու տղամարդիկ իսկական հայրենասերներ են։ Նրանք իրենց ոլորտի փորձագետներն են և իրենց գործը փառքի հասնելու համար չեն անում... Նրանք սիրում են մեր երկիրը»,–ասել է Էռնեսթը։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը