Քաղաքական

18.01.2017 22:03


Սեյրան Օհանյան․ «Ֆեյսբուքում ստեղծվել են իմ անունը կրող կեղծ էջեր»

Սեյրան Օհանյան․ «Ֆեյսբուքում ստեղծվել են իմ անունը կրող կեղծ էջեր»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է,

«Սիրելի՛ հայրենակիցներ

Վերջին օրերի ընթացքում ֆեյսբուքում ստեղծվել են իմ անունը կրող կեղծ էջեր, որոնք, ներկայանալով որպես պաշտոնական էջ, ապակողմնորոշում են հասարակությանը՝ իմ անունից հայտարարություններ տարածելով:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ սա է իմ պաշտոնական էջը՝
https://www.facebook.com/Seyran-Ohanyan-1506107546069621/ :

Եվ ինձ ուղղված հարցերը, նամակները կարող եք ուղարկել այս հասցեով՝ անմիջականորեն կապ հաստատելով ինձ հետ:

Հարգանքով՝ Սեյրան Օհանյան»։

Այս խորագրի վերջին նյութերը