Կարծիք

19.01.2017 08:51


Այդքան փոքրոգի ու ճղճիմ մի՛ եղեք

Այդքան փոքրոգի ու ճղճիմ մի՛ եղեք

Մեկը, որ երբե՛ք ռազմի դաշտում չի եղել, այլ դրա ֆոնին նկարվել է, բայց շքե՜ղ պալատ է սարքել, նրա դեմ ստրուկ հոգիները ժամանակին պապանձվում էին ու հիմա էլ լռում են Ց.Վերգոների պես:
Շատերը, որ 20-25 տարի առաջ թիկունքն էին թալանում ու երբե՛ք խրամատների կողքերում չերևացին, բայց հսկա դղյակներ սարքեցին, սրանց առաջ էլ հիմա նույն ստրուկները ծռմռվում են ու կույր են ձևանում՝ չտեսնելու տալով դրանց ապարանքները:
Իսկ նա, ով իրապես կռվել է, մեր հողերն է ազատագրել, նույն չնչին ու ստրուկ հոգիները, որ տղամարդ են համարվում, կնկա ճվճվոց են բարձրացրել...
Ենթադրենք...Ասում եմ՝ ենթադրե՛նք՝ այդ հերոսը, որը հայրենիքիդ տարածքն է մեծացրել, առանձնատուն ունի (չնայած, չունի), ի՞նչ է, դա մե՞ծ բան է...
Դա ոչի՛նչ է նրա արածի համեմատ...

Այդքան փոքրոգի ու ճղճիմ մի՛ եղեք...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը