Աշխարհ

19.01.2017 18:20


Դոնալդ Թրամփը պատասխանել է իր կնոջը հագցնել հրաժարվող Թոմ Ֆորդին (տեսնայութ)

Դոնալդ Թրամփը պատասխանել է իր կնոջը հագցնել հրաժարվող Թոմ Ֆորդին (տեսնայութ)

Հայտնի դիզայներ Թոմ Ֆորդը նորաձևության այն ոճաբանների շարքից է, ով երդվել է, որ ապագայում երբեք չի համագործակցի երկրի առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ։ Նա առաջին անգամ այդ մասին հայտարարել էր «The View» հաղորդաշարի ընթացքում՝ անցյալ տարվա նոյեմբեր ամսին։ Այս մասին հայտնում է «harpersbazaar.com»–ը։

«Մի քանի տարի առաջ ինձ առաջարկեցին զբաղվել նրա ոճով, բայց ես մերժեցի։ Նա այն տեսակը չէ, որին ես հագցնում եմ»,–ասել է դիզայները՝ հավելելով, որ ինքը դեմոկրատ է, և քվեարկել է Հիլարիի օգտին։ Բացի այդ, նա նաև հավելել է, որ իր զգեստները չափազանց թանկարժեք են առաջին տիկնոջ համար։

Ավելի ուշ՝ «Ոսկե գլուբուս» մրցանակաբաշխության կարմիր գորգին, «ELLE.com»–ին տված հարցազրույցի ժամանակ նա ասել է.

«Կապ չունի՝ կլինի դա նախագահ, թե առաջին տիկին։ Նրանք պետք է հագնեն այնպիսի հագուստ, որը հասանելի է բոլոր ամերիկացիներին և պատրաստված են ԱՄՆ–ում։ Իմ զգեստները կարվում են Իտալիայում, որոնք չափազանց թանկ արժեն։ Չեմ կարծում, որ մեր երկրում շատ կանայք կամ տղամարդիկ կարող են թույլ տալ իրենց նման բան, իսկ նախագահն ու առաջին տիկինը պետք է ներկայացնեն ժողովրդին»։

Այդ խոսքերին ի պատասպան՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «Fox & Friends»–ի հետ զրույցի ժամանակ վստահեցրել է, որ Մելանյա Թրամփը երբեք չի խնդրել Ֆորդին հագցնել իրեն։

«Նա չի խնդրել Թոմին, նա չի սիրում նրան և չի սիրում նրա մոդելավորումները։ Ես Թոմի երկրպագուն չեմ և երբեք էլ չեմ եղել»,–ասել է Թրամփը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը