Աշխարհ

19.01.2017 14:39


Ավտովթարում մահացել է Տաջիկստանի ԶՈւ ԳՇ պետը

Ավտովթարում մահացել է Տաջիկստանի ԶՈւ ԳՇ պետը

Հունվարի 18-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի կենտրոնում ավտովթարի հետևանքով մահացել է այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Զարիֆ Բոբոկալոնովը։ razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է Տաջիկստանի պետական լրատվական գործակալությունը։

Գեներալ Բոբոկալոնովն այդ պաշտոնում նշանակվել էր ուղիղ 3 տարի առաջ՝ 2014 թ․ հունվարի 18-ին։

Նախնական տվյալներով՝ Բոբոկալոնովը սրտի անբավարարվածության հետևանքով կորցրել է մեքենայի ղեկավարումը և բախվել հանդիպակաց ընթացող այլ մեքենայի, ինչի արդյունքում էլ մահացել է։

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը