Քաղաքական

19.01.2017 15:00


ԱԺ ընտրություններն ապրիլի 2–ին նշանակվել են օրենքի խախտմամբ. ինչ են պարզաբանում ԿԸՀ–ից և ՍԴ–ից

ԱԺ ընտրություններն ապրիլի 2–ին նշանակվել են օրենքի խախտմամբ. ինչ են պարզաբանում ԿԸՀ–ից և ՍԴ–ից

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով ԱԺ հերթական ընտրությունների նշանակման կարգին։ Մասնավորապես, նա ընդգծել էր, որ ԱԺ հերթական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը:

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «7օր»–ը կապ է հաստատել ԿԸՀ–ի մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանի հետ, ով նշել է, որ ԱԺ ընտրությունները ապրիլի 2–ին են նշանակվել Սերժ Սարգսյանի հրամանագրի համապատասխան։

Նույն հարցի շուրջ զրուցել ենք նաև Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանի հետ։ Նրա խոսքով՝ իր համար նույնպես զարմանալի է ընտրություններն այդ օրը նշանակելը։

–Ինձ համար այդ օրը շատ տխուր օր է՝ կապված ապրիլյան պատերազմի հետ։ Ես այս ամենը ասում եմ որպես քաղաքացի Հովհաննես Պապիկյան, այլ ոչ թե ՍԴ մամլո քարտուղար։ Կրկնում եմ, որ այն ինձ համար շատ տխուր օր է, իսկ ընտրությունը պետք է ուրախություն լինի, տոն լինի,–ասել է Պապիկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը