Աշխարհ

20.01.2017 10:02


Այսօր Թրամփը կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը

Այսօր Թրամփը կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը

Այսօր՝ հունվարի 20-ին, Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Նա հավատարմության երդում կտա Սահմանադրությանը և երկրին: Նրա հետ կերդվի նաև փոխնախագահ Մայքլ Փենսը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ նորընտիր ղեկավարը պաշտոնն ստանձնելուց առաջ կայցելի Սպիտակ տուն: Թրամփին կուղեկցի նրա կինը՝ Մելանյան: Ինչպես սպասվում է, նրանց շքամուտքի մոտ կդիմավորի ԱՄՆ հեռացող ղեկավար Բարաք Օբաման:

Սպիտակ տանը հավաքվածները կարճատև շփում կունենան, որից հետո նախագահական ավտոշարասյունը կուղևորվի Կապիտոլիումի բլուր՝ Կոնգրեսի շենք, որտեղ տեղական ժամանակով 11:30-ին կսկսվի երդմնակալության արարողությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը