Աշխարհ

20.01.2017 11:20


Վալերի Մելաձեի դուստրն ամուսնացել է մարոկկացի լրագրողի հետ (լուսանկար)

Վալերի Մելաձեի դուստրն ամուսնացել է մարոկկացի լրագրողի հետ (լուսանկար)

Ռուս հայտնի երգիչ Վալերի Մելաձեի ավագ դուստրը՝ 25-ամյա Ինգան, ամուսնացել է «Ալ-Ջազիրայի» լրագրող, մարրոկացի Նուրի Վերգեզի հետ:

Պսակադրությունը կայացել է դեռևս հունվարի 14-ին բրիտանական Քեմբրիջում, սակայն հանրությանն այդ մասին հայտնի է դարձել միայն նախօրեին, երբ Ինգան սոցցանցերի իր էջերում հրապարակել է պսակադրության լուսանկարները:

Հարսանեկան արարողությունը շատ համեստ է անցել. զույգը հրավիրել է միայն մտերիմ ընկերներին: Հայտնի է, որ Ինգայի կրտսեր քույրը՝ Սոֆիկոն, բաց է թողել այդ կարևոր իրադարձությունը։

Ապագա ամուսնու հետ Ինգան ծանոթացել է Օքսֆորդում սովորելու տարիներին: Մինչև ամուսնանալը զույգը հանդիպել է 10 տարի։ Նշանադրությունը տեղի է ունեցել անցած տարի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը