Աշխարհ

20.01.2017 13:45


Բարաք Օբաման հրաժեշտի նամակ է հղել ամերիկացիներին

Բարաք Օբաման հրաժեշտի նամակ է հղել ամերիկացիներին

Այսօր՝ հունվարի 20–ին, ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման լքելու է Սպիտակ տունը։ ԱՄՆ 44–րդ նախագահը հրաժեշտի նամակ է հղել ԱՄՆ ժողովրդին՝ շնորհակալություն հայտնելով բոլորին վերջին 8 տարվա ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

Այս մասին հայտնում է «harpersbazaar.com»–ը։

«Նախքան ես կփոխանցեմ բոլոր լիազորությունները մեր 45–րդ նախագահին, ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ՝ 44–րդ նախագահը լինելու պատվին արժանանալու համար, քանի որ այն ամենը, ինչ ես սովորել եմ այս ժամանակահատվածում, սովորել եմ ձեր շնորհիվ։ Դուք դարձրել եք ինձ ավելի լավ նախագահ և ավելի լավ մարդ,–նշել է Օբաման նամակում,–այս ամբողջ 8 տարվա ընթացքում դուք եղել եք բարության, կենսունակության և հույսի աղբյուր, որից ես ուժով եմ սնվել»։

Օբաման շեշտել է՝ «Ամերիկան մեկ մարդու նախագիծը չէ»։

«Մեր ժողովրդավարության ամենահզոր բառը «Մենքն» է։ «Մենք՝ ժողովուրդը»։ «Մենք գլուխ կհանենք»»,–գրել է Օբաման։

Հեռացող ամերիկացի առաջնորդը եզրափակել է նամակն այն խոսքերով, որոնք ժամանակին համարվում էին նրա նախընտրական քարոզարշավի կարգախոսը՝ «Այո՛, մենք կարող ենք» («Yes, we can»)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը