Լրահոս

10.01.2011 17:54


Ադրբեջանի բանակում հերթական զինվորն է ինքնասպան եղել

Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Ադրբեջանի «N» զորամասում զինվոր Սաֆարով Նուրլան Թելման օղլուն հունվարի 10-ին ինքնասպան է եղել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նախարարությունից հայտնել են, որ ինքնասպանության պատճառները պարզելուց հետո առավել մանրամասն տեղեկատվություն կտրվի։

Ընդգծենք, որ 1992թ. ծնված Սաֆարովը ծառայության էր զորակոչվել 2010թ. հոկտեմբերի 15-ին։

 

Այս խորագրի վերջին նյութերը