Լրահոս

09.11.2010 14:02


Ոստիկանության հաղորդագրությունը ՀԱԿ ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ

Նոյեմբերի 9-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության ծառայողները իշխանության  ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Երեւանի Շ. Ազնավուրի անվան հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են  ենթարկել Արեգ Գեւորգյանին (ծնվ. 28.07.1987 թ.), Սարգիս Ղազարյանին (ծնվ. 05.04.1992 թ.), Սարգիս Գեւորգյանին (ծնվ. 05.04.1992 թ.) եւ Վահագն Գեւորգյանին (ծնվ. 19.07.1991 թ.), որոնք նշված վայրում չեն ենթարկվել հասարական կարգի պահպանություն իրականացնող  ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյանքներ են տվել ու բռնություն գործադրել  ծառայողներից մեկի նկատմամբ՝ պատռելով  նրա  համազգեստը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:   Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը