Աշխարհ

21.01.2017 10:15


Իտալիայում դեռահասներ տեղափոխող ավտոբուսը բախվել է սյանն ու այրվել (տեսանյութ)

Իտալիայում դեռահասներ տեղափոխող ավտոբուսը բախվել է սյանն ու այրվել (տեսանյութ)

Իտալիայի Վերոնա նահանգի Սան Մարտինո Բուոն Ալբերգո կոմունայում դեռահասներով լի ավտոբուսը բախվել է սյանն ու այրվել, որի հետևանքով մահացել է առնվազն 4 մարդ։ Նրանց մարմինները հայտնաբերել են փրկարարները։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Ավտոբուսը Ֆրանսիայից Հունգարիա էր վերադառնում։

Նշվում է, որ սյանը բախվելուց հետո մի քանի մարդ դուրս է թռել առաջնային պատուհանից։ Մնացած երեխաները մնացել են արգելափակված այրվող ավտոբուսում։ Ընդհանուր առմամբ, ներսում եղել է 40 մարդ։ Փրկարարները վախենում են, որ տուժածների թիվը կարող է ավելանալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը