Աշխարհ

21.01.2017 13:00


Ձյան տակ թաղված հյուրանոցում փրկվել են հաստատության սննդի շնորհիվ (տեսանյութ)

Ձյան տակ թաղված հյուրանոցում փրկվել են հաստատության սննդի շնորհիվ (տեսանյութ)

Ողջ աշխարհը հետևում է ձյան տակ թաղված իտալական «Ռիջոպիանո» եռահարկ հյուրանոցում տեղի ունեցող փրկարարական գործողությանը։

48 ժամ անց հաջողվել է կենդանի մարդիկ գտնել։ Գիշերը տարեց կնոջ ու 4 երեխայի են փրկել։

Իտալական մամուլի տեղեկատվությամբ՝ ձյան տակից հյուրանոցի 10 այցելու են հանել։ Փրկվածները հասցրել են թաքնվել խոհանոցում, որտեղ սնունդ են գտել։

Այցելուների մեծ մասը դեռևս անհետ կորած է համարվում։

Հիշեցնենք՝ ձնահոսքն Աբրուցցոյի լեռնային զանգվածում՝ Գրան–Սասսո–դ՛Իտալիայում արձանագրված ստորգետնյա ցնցումների հետևանք է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը