Աշխարհ

23.01.2017 12:55


Աստանայում մեկնարկել են Սիրիայի հարցով բանակցությունները

Աստանայում մեկնարկել են Սիրիայի հարցով բանակցությունները

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել են Սիրիայի հարցով բանակցությունները։ Հանդիպումն անցնում է «Rixos» հյուրանոցում։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Սիրիական կառավարության և զինված ընդդիմության պատվիրակություններն առաջին անգամ մի սեղանի շուրջ են նստել։ Բացի նրանցից՝ բանակցություններին մասնակցում են Ղազախստանի, Իրանի, ՄԱԿ–ի, ԱՄՆ–ի, Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները։

Հանդիպման հիմնական թեման դեկտեմբերի 29–ից հայտարարված հրադադարի մասին համաձայնագրի հաստատումն է, քննարկվում է նաև Ժնևում փետրվարի 8–ին նախատեսվող խորհրդակցությունը։

РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ հանդիպման կազմակերպիչները բանակցությունների մասնակիցների դիրքորոշումները միավորելու նպատակով միտումնավոր կերպով Դամասկոսի ընդդիմության առաջ դրված ցուցանակի վրա նույնպես գրել են «Սիրիայի Արաբական Հանրապետություն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը