Լրահոս

09.11.2010 18:39


ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց

Ժամը  18։00-ին նշանակված ՀԱԿ հանրահավաքը ուշացումով մեկնարկեց։ «7օր»-ի՝ «Ինչո՞ւ է հանարահավաքը ուշանում, արդյոք մարդկանց քիչ լինելն է պատճառը» հարցին ի պատասխան ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել է, որ չի նկատում, թե հանրահավաքին եկող մարդկանց թիվը գնալով քչանում է.

-Նույն քանակն է, եթե պետք լինի մի քանի օրում կարող ենք շատ ավելի մարդ հավաքել,-ասել է Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ եթե 2008թ. Ազատության հրապարակի հետ ենք համեմատում, իհարկե այն ժամանակ ավելի շատ էին մարդիկ։ -Անհրաժեշտ խնդրի դրվածքի հետ կապված քանակը կարող է փոփոխվել: Մենք այդ հնարավորություններն ունենք, այսինքն եթե մենք մտնենք շատ ավելի գործնական ակտիվ փուլ և հայտարարվի, որ սա վերջին էտապն է, այդ ժամանակ վստահ եղեք` շատ ավելի շատ մարդիկ կլինեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը