Աշխարհ

24.01.2017 10:25


Թրամփն ինքնակամ հեռացել է ավելի քան 400 ընկերության պաշտոններից

Թրամփն ինքնակամ հեռացել է ավելի քան 400 ընկերության պաշտոններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքնակամ հեռացել է ավելի քան 400 ընկերությունում իր զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին հայտնում է CNN–ը՝ «Trump Organization»–ին հղումով։

«Ես՝ Դոնալդ Ջ. Թրամփս, հրաժարվում եմ նշված ընկերություններում բոլոր լիազորություններից ու պաշտոններից»,–ասվում է 19–թերթանի փաստաթղթում։

Հստակեցվում է, որ այն Թրամփը ստորագրել է երդմնակալության նախօրեին՝ հունվարի 19–ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը հրամանագիր է ստրոագրել ԱՄՆ–ի՝ Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցությունից դուրս գալու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը