Աշխարհ

24.01.2017 11:00


Իրաքը լայնամասշտաբ հարձակման է պատրաստվում Մոսուլում

Իրաքը լայնամասշտաբ հարձակման է պատրաստվում Մոսուլում

Իրաքյան Զինված ուժերի ստորաբաժանումները սկսել են լայնամասշտաբ հարձակման պատրաստվել Մոսուլի արևմտյան մասն «Իսլամական պետության» զինյալներից ազատագրելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ արշավի հրամանատար Աբդուլլա Յարալլին հղումով։

Նրա խոսքով՝ երկրում նույնպես մոբիլիզացիա է նախապատրաստվում՝ պահեստային ուժեր կուտակելու նպատակով, որոնք կարող են պետք գալ Տիգրիս գետի աջ ափն ահաբեկիչներից մաքրելու ժամանակ։

Նշվում է, որ ներգրավվելու են ռազմական գործից տեղյակ իրանական շիական խմբեր, որոնք պաշտոնական ստորաբաժանումներ են հանդիսանում իրաքյան Զինված ուժերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը